ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Օգոստոսի 6-ը Հիրոսիմայի օրն է, որ նշվում է միաժամանակ՝ որպես միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օր: Այսօրը հիշեցնում է 1945թ. օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, հաղորդում է Calend-ը:

ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծումն ու դրա առաջին փորձարկումը նոր սկիզբ դրեց մարդկության պատմության մեջ: Այդ պահից ի վեր ոչ ոք ապահովագրված չէ նոր զենքի ամենակործան ուժից և դրա հետևանքներից:

1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ավիացիան ռմբակոծության ենթարկեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը: Ռմբակոծություն ոչ այդան ռազմական բնույթ էր կրում, որքան նոր զենքի փորձարկում էր համարվում:

Արդյունքը, ինչպես և սպասվում էր, կործանիչ էր:  Օգոստոսի 6-ին, ժամը 08:15-ին, 10 000 մ բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ է գցվել: «Փոքրիկ» ռումբը պայթել է 600 մ բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազար մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազարը, մոտ 40 հազարը վնասվածք ստացել:  Իսկ 3 օր անց ՝ օգոստոսի 9-ին, երկրորդ ռումբը գցվեց Նագասակի քաղաքի վրա: «Գերմարդ» ռումբը գցվեց առավոտյանը ժամը 11:00-ին և 73 հազար մարդու կյանք խլեց:

Երկու ռմբակոծությունների արդյունքում տուժեց ավելի քան 300 հազար մարդ, շուրջ 200 հազար մարդ ճառագայթման ենթարկվեց:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: