ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին

Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են Միացյալ Նահանգների գլխավորությամբ միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքը հսկելու համար՝ այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու նպատակով, հայտնում է News Sky-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:

«Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Լոնդոնը նման քայլի է դիմել վերջին չորս ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ներառյալ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավի կալանումը, ինչը վկայում է առևտրային նավագնացությանն ուղղված սպառնալիքի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 15 կմ/ժ
25 C°
 
21°  36° 
21.08.2019
21°  36° 
22.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: