ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոնկոնգում բերման են ենթարկել չարտոնված բողոքների 150 մասնակիցների

© REUTERS / Tyrone Siu

Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել օգոստոսի 5-ին տեղի ունեցած բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սե Չժենչժունը: «Օգոստոսի 5-ին ապօրինի բռնի գործողությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 148 մարդու, այդ թվում 13-ից մինչև 63 տարեկան 95 տղամարդու և 53 կնոջ»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ձերբակալվածներին կասկածում են չարտոված հանրահավաքին մասնակցելու, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու, ինչպես նաև հարձակման նպատակով զենք պահելու մեջ:

Արտահանձնման օրինագծի հակառակորդներն օգոստոսի 5-ի առավոտյան կազմալուծել են Հոնկոնգի ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունը: Արմատապես տրամադրված բողոքավորները շրջապատել և հրկիզել են ոստիկանական տեղամասեր, հարձակվել են իրավապահերի վրա և շրջափակել ճանապարհները:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ է կիրառել մարդկանց բազմությունները ցրելու համար:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: