ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին զանգահարել է Պուտինին՝ քննարկելու Դոնբասում տիրող իրավիճակը

BBC

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասում տիրող իրավիճակը: Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Դոնբասի ուժային գործողության գոտում ուկրաինացի չորս զինծառայողների զոհվելու առիթով հրավիրված  արտակարգ խորհրդակցության արդյունքներին նվիրված ասուլիսի ընթացքում: Ուկրաինական կողմը գտնում է, որ նրանք գնդակոծվել են Դոնբասի աշխարհազորայինների կողմից:

«Ես այսօր առավոտյան խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,-ասել է Զելենսկին:-Շտապ կարգով զանգահարել եմ նրան և ասել, որ այս իրավիճակը մեզ չի մոտեցնում խաղաղության»:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ ազդել «այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն սպանությունները»:

Նաև, Զելենսկու խոսքով, Պուտինի հետ քննարկվել է ուկրաինացի բանտարկյալների վերադարձման հարցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: