ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը համառորեն անտեսում է արտաքին թշնամիներին

«Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը», - օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ խոսելով համահայկական մի քանի առանցքային կոնսենսուսների մասին:

Անխոս, շատ կարևոր է պետության ներսում օտարերկրյա գործակալների դեմ պաքարը, որի ամենաարդյունավետ ճանապարհը թերևս հնարավորինս շուտ՝ մինչև 2050 թվականը, ավելի արդյունավետ հետախուզություն և համապատասխան իրավական դաշտ ունենալն է: Եվ եթե ՀՀ իշխանություններն այս հարցում իսկապես ունեն քաղաքական կամք, կարող են դա հեշտությամբ իրականացնել՝ հաշվի առնելով, որ և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմինները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ:

Այս համատեքստում, սակայն  հետաքրքիր է, որ վարչապետը համահայկական օրակարգում ներառել է պայքարն ինչ-որ անհասկանալի ուժերի դեմ, որոնք մեր երկրում կարող են հանդես գալ օտարերկրյա շահերի պաշտպանությամբ, անտեսելով մեր հայկական երկու պետությունների և հայության համար ընդհանրապես Ադրբեջանից և Թուրքիայից եկող իրական անվտանգային սպառնալիքները: Սա առնվազն նորմալ չէ՝ հատկապես, երբ վերջին շրջանում ունենք սահմանային լարվածության աճ, որը հանգեցրեց զոհի և վիրավորների:

Փաստորեն, Հայաստանի իշխանություններ չեն ցանկանում հրաժարվել ներսում դավադիրներ ու թշնամիներ փնտրելու իրենց վտանգավոր քաղաքականությունից և համառորեն անտեսում են արտաքին թշնամիներին:

Նման պայմաններում հարց է առաջանում՝ մենք իսկապե՞ս չենք գիտակցում այդ վտանգները, մոռացե՞լ ենք, որ 2016 թվականի ապրիլին Բաքուն, չսահմանափակվելով ուղղակի ռազմատենչ հայտարարություններով, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սանձահարեց Արցախի դեմ, սահմանային վերջին լարվածության աճի և այն չթուլացնելու մասին Ադրբեջանի հայտարարություններից հետո մենք դեռ շարունակո՞ւմ ենք ինքնախաբեությամբ զբաղվել, որ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը կարող է տևական կայունություն ապահովել…

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: