ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Ղրղզստանում Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել

AKIPRESS.COM

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանում սկսվել է Անվտանգության խորհրդի նիստը Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ  Ժեենբեկովի նախագահությամբ ընթանում է Անվտանգության խորհրդի նիստը: Փակ նիստի օրակարգում է 2019 թվականի օգոստոսի 7-ին ստեղծված իրավիճակի հետ կապված անվտանգության և իրավակարգի ապահովման մասին» հարցի քննարկումը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ օգոստոսի 7-ին, Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ձեռնարկել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ուժով բռնելու փորձ, որը, հանդիպելով դիմադրության, տապալվել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6 կմ/ժ
20 C°
 
18°  30° 
14.07.2020
19°  31° 
15.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: