ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժածների թիվը հասել է 48-ի

© AP Photo / AKIpress

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի: Այդ մասին օգոստոսի 8-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունից:

«Բիշքեկի և Չույի մարզի հիվանդանոցներ բժշկական օգնության է դիմել 48 մարդ»,- հայտարարել են գերատեսչությունում: Տուժած հատուկջոկատայիններից մեկը գործողության ժամանակ մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վերքի պատճառով:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա Քոյ Թաշ գյուղում սկսել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամաբաևին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը: Նրանք նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:

Երկրի նախկին նախագահը մեղադրվում է ապօրինի հարստացման, հողամասի զավթման, Բիշքեկի ՋէԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի և քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման մեջ: Աթամբաևն իրեն ուղղված մեղադրանքները որակել է «անհեթեթ» և հայտարարել, որ մաքուր է ժողովրդի հանդեպ և պատրաստ է պատասխան տալ նախագահի պաշտոնում իր բոլոր արարքների համար:

Ալամզբեկ Աթամբաևը երկիրը ղեկավարել է 2011-ից մնչև 2017 թվականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: