ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը գովաբանել է հրաձգության ժամանակ վախեցած երեխաներին փրկած վետերանին

AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգությունից փրկվածների հետ: 

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, փրկվածների թվում է եղել նաև բանակի վետերան Գլենդոն Օաքլին, ով հրաձգությունից փրկել է վախեցած երեխաներին: 

«Հիմա ամբողջ աշխարհը գիտի, թե ով ես դու: Քո տեսքով կարող էիր իսկական կինոաստղ լինել»,- ասել է Թրամփը՝ Գլենդոն Օաքլին «հերոս» անվանելով: 

Վետերանը լրագրողներին պատմել է, որ գնումներ կատարելիս է եղել Էլ Պասո քաղաքի Cielo Vista Mall-ի սպորտային խանութներից մեկում, երբ կրակոցներ է լսել:

«Ես այնքան մտահոգված էի այնտեղ գտնվող երեխաների համար: Ես իմ մասին չէի մտածում: Հուսով եմ, որ այդ երեխաները լավ են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: