ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը ձգտելու է խաղաղ ճանապարհով հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը. Զուրաբիշվիլի

aif.ru

Վրաստանը չի հաշտվի 2008-ի օգոստոսի զինված հակամարտության արդյունքների հետ, կփորձի խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Գրուզիա Օնլայնի փոխանցմամբ, այս մասին ասել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մեր պատասխանը այս օկուպացիային պարզ է. մենք չենք հաշտվելու: Մենք չենք ընդունելու Գալիում և Ախալգորիում վրացիների իրավունքների ոտնահարումը: Մենք չենք համակերպվի մեր քաղաքացիների՝ աբխազների և օսերի իրավունքների, նրանց լեզուների և ինքնատիպության սահմանափակման հետ»,- ասված է Զուրաբիշվիլիի՝ օգոստոսի 8-ին տարածված հայտարարության մեջ, որը նա արել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկսվելու 11-րդ տարելիցի առիթով: Նախագահը նշել է, որ Վրաստանի պատասխանը պետք է դառնա պետության քաղաքական ու տնտեսական կայունությունը: «Ճիշտ այնպես, ինչպես որ մենք 2005 թվականին կարողացանք ռուսական բազաները դուրս բերել Վրաստանի տարածքից, մենք կկարողանանք խաղաղ ճանապարհով վերջ դնել բռնազավթմանը և ստեղծել նոր հարաբերություններ:

Գերմանիայի օրինակը ցույց է տալիս, որ ոչինչ հավերժ չի. անհուսության նկատմամբ հաղթանակը միշտ հնարավոր է: Հակամարտության կարգավորումը ինչպես մեր, այնպես էլ նրանց գերակայությունն է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին, նշելով, որ թույլ չի տա նոր սպառնալիքներ ստեղծել վրացական պետության համար: Իր հերթին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան զինված հակամարտությունը դարձավ երկրի նախկին իշխանություննների սխալների արդյունքը: «Անկասկած, նախկին իշխանությունների մեծ սխալն այն էր, որ ճիշտ շեշտադրումներ չէին արվում»,-լրագրողներին ասել է Բախտաձեն՝ օգոստոսի 8-ին Թբիլիսիի գերեզմանատուն կատարած այցելության ժամանակ, որտեղ հողին են հանձնվել 2008 թվականի օգոստոսին զոհված վրացի զինծառայողները: Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրի այն ժամանակվա կառավարությունն իր քաղաքականությամբ հնարավոր դարձրեց «բռնազավթման պլանի իրականացումը»: Պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացական կողմից զոհվել է 408 մարդ, այդ թվում՝ 170 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից և 224՝ քաղաքացիական անձ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: