ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ-ում քննարկվել են ազգային անվտանգության և պետական պահպանության ծառայության գալիք տարվա բյուջետային հատկացումները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 8-ին կայացած աշխատանքային նիստում քննարկել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակում ներկայացված ԱԱԾ և ՊՊԾ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: 
Նշվել է, որ Ազգային անվտանգության համակարգի զարգացման հիմնական գերակայությունը նորագույն հատուկ տեխնիկայի, սարքավորումների, զենքի և զինամթերքի ձեռքբերման շարունակական գործընթացի ապահովումն է: Կարևորվել են նաև տնտեսության բնագավառում կատարվող հանցագործությունների, այդ թվում՝  կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը, պետական սահմանի շուրջօրյա հսկումն ու պահպանումը, օրենքով վերապահված այլ գործողությունների իրականացումը: 
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ կառույցին 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 23 միլիարդ 218 միլիոն դրամ. կիրականացվի 7 ծրագիր: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 582 միլիոն դրամ: Առաջիկայում կկառուցվի սահմանապահ նոր ուղեկալ: 
Ըստ բանախոսի՝ գալիք տարի Պետական պահպանության ծառայությանը կհատկացվի 3 միլիարդ 373 միլիոն 730 հազար դրամ: 
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչները: Ոլորտին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: