ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո´չ մենք ենք Էրդողանին սիրում, ո´չ էլ Էրդողանը մեզ. Իսրայելի արտգործնախարարը՝ Թուրքիայի նախագահի մասին

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը լրագրողների հետ զրույցում խոսել է հունիսին Աբու Դաբիում կայացած ՄԱԿ-ի համաժողովին ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման մասին: 

Ինչպես հայտնում է Turkish Minute-ը՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին՝ խոսելով Ծոցի երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն մասին, Կացը օրինակ է բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հարաբերությունները։

«Ո´չ մենք ենք Էրդողանին սիրում, ո´չ էլ Էրդողանը մեզ։ Ծոցի մյուս երկրներն էլ չեն սիրում նրան: Բայց չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև առկա իրական թշնամանքին՝ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները շարունակվում են»,- ասել է Կացը:

Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ Սիրիական ճգնաժամից հետո,  Իսրայելում գտնվող Հայֆայի օդանավակայանն ավելի նախընտրելի է դարձել Թուրքիայից Ծոցի երկրների հետ առևտուր իրականացնողների համար, որոնց թվում են նաև Էրդողանի ընտանիքից որոշ անդամներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: