ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Թրամփը Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին

Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը՝ նրան հղելով «հակասական ազդանշաններ»։

ԱՄՆ նախագահն արձագանքել է հուլիսին Ֆրանսիայի և Իրանի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Հասան Ռուհանիի հեռախոսային բանակցությունների մասին չհաստատված տեղեկությանը, որի համաձայն՝ Մակրոնն Իրանի նախագահին հրավիրել է Ֆրանսիայում մասնակցելու Մեծ յոթնյակի գագաթաժողովին Թրամփի հետ հանդիպելու նպատակով:

«Իրանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Նա հուսահատորեն ցանկանում է խոսել ԱՄՆ-ի հետ, բայց նրան հակասական ազդանշաններ են հղում բոլորը, որոնք հավակնում են ներկայացնել մեզ, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»,- գրել է Թրամփը։

Նա հիշեցրել է, որ ոչ ոք չի կարող ներկայացնել ԱՄՆ-ն, բացի իրենցից։

«Ես գիտեմ, որ Էմանուել Մակրոնը բարի մտադրություններ ունի՝ ինչպես մյուս բոլորը, բայց ոչ ոք չի կարող խոսել Միացյալ Նահանգների փոխարեն բացի Միացյալ Նահանգներից։ Ոչ ոք լիազորված չէ որևէ կերպ ներկայացնել մեզ», - ընդգծել է Թրամփը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 15 կմ/ժ
25 C°
 
21°  36° 
21.08.2019
21°  36° 
22.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: