ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում հիշել են`ինչպես է Ուկրաինայի նախագահը շոումեն եղած ժամանակ նմանակել Էրդողանին (տեսանյութ)

Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին շոումեն եղած ժամանակ նմանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` տեսանյութը տեղադրել է ուկրաինացի բլոգեր Ալեքսանդր Սեմչենկոն։ Այդ տեսանյութում Զելենսկին «95-րդ թաղամաս» ուկրաինական երգիծական հաղորդման ժամանակ Էրդողանին անվանում է «Բեղավոր խավարասեր» և հույս է հայտնում, որ իրեն ոչինչ չեն անի այդ կատակի համար։ Ըստ Զելենսկու՝ առավելագույնը, ինչ կարող են անել թուրքերը, դա կլինի մտրակի 300 հարվածը։

Տեսանյութում Զելենսկին հեգնանքով է խոսում Էրդողանի երկարատև կառավարման մասին՝ նշելով, որ նա ընդմիշտ կմնա Թուրքիայի իշխանության ղեկին։

Հիշյալ տեսանյութը համացանցում կրկին տարածվել է այն բանից հետո, երբ նախօրեին Անկարայում կայացել էր Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, որի ժամանակ նախագահները քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: