ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 430,57 դրամ ԱՐԾԱԹ - 260,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 799,65 դրամ

Շուշիում կկազմակերպվի համահայկական երիտասարդական հավաք՝ «Հաղթանակած 2019» խորագրով

Artsakhpress

Օգոստոսի 20-26-ը Շուշիում տեղի է ունենալու «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաք, որին մասնակցելու են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շուրջ 200 երիտասարդներ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը և ավելացրել, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցումներ՝ երեք ճակատների միջև։ Այդ օրերի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենալու հանդիպելու Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, լսելու հաղթանակի իրական պատմությունները, ինչպես նաև շփվելու նրանց հետ ու ոգեշնչվելու նրանցից։

Շուշիում կկազմակերպվի համահայկական երիտասարդական հավաք՝ «Հաղթանակած 2019» խորագրով
«Երիտասարդական շարժման նպատակն է միավորել Հայաստանի և Արցախի երիտասարդությանը՝ հաղթանակի գաղափարի շուրջ, միավորել Հայաստանի ու Արցախի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժևորելու, Հայաստանն ու Արցախը հայտնի ու անհայտ կողմերով ճանաչելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումը։ Հավաքն ունի պաշտոնական դրոշ, որը «Արիության խաչ» մեդալի ժապավենն է՝ ավելի մեծ մասշտաբներով։ Այս օրերին հավաքի պաշտոնական դրոշի վրա ստորագրություն են թողնում Արցախի հերոսները։ Առաջին ստորագրությունը թողել է Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը)»,- մանրամասնել է Հ. Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ «Հաղթանակած» նախաձեռնության մեկնարկը տրվել է դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն կարճ ժամանակահատվածում այն հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 6 կմ/ժ
0 C°
 
   
13.12.2019
   
14.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: