ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) 5-րդ տուրում սևերով 35 քայլում պարտության մատնեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, հաղորդում է News.am։ 

Չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ։

Արոնյանը 9 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա առաջատարն է։

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: