ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զանգվածային ցույցեր Հոնկոնգում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Հոնկոնգում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարների նկատմամբ, որոնք հավաքվել էին Շամ Շույ Պո համայնքի ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Համաձայն աղբյուրի՝ ի պատասխան՝ ցուցարարները նետել են տարատեսակ առարկաներ իրավապահների ուղղությամբ։

Կիրակի հազարավոր ցուցարարներ լցրել են Հոնկոնգի փողոցները՝ կրելով դիմակներ։ Մի քանիսի դեմքերը ծածկված են եղել սաղավարտներով։

Վիկտորիա նավահանգստի երկայնքով հավաքված ցուցարարները կրել են գազից պաշտպանող դիմակներ։ Մարդիկ հավաքվել էին նաև Կոուլուն քաղաք-ամրոցի ոստիկանության բաժանմունքի մոտ։

Ոստիկանների շրջանում ևս կային հակագազեր կրող մարդիկ։

Հիշեցնենք՝ Հոնկոնգում բողոքի ցույցերը շարունակվում են հունիսից սկսած։ Բնակիչները պահանջում են չեղարկել հանցագործներին Չինաստան արտահանձնելու մասին օրենքն ու քաղաքապետ Քերի Լամի հրաժարականը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: