ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորեական խոհանոց. պատրաստում ենք վարունգով աղցան

cooks.am

Կորեացիները հիմնականում պատրաստում են բրինձ, ապուրներ, խորտիկներ։ Կորեական խոհանոցում համեմունքներից հիմնականում օգտագործում են կարմիր պղպեղ, այդ պատճառով էլ շատ կորեական ուտեստներ ունեն կարմրանարնջագույն երանգ: Պղպեղի շատ օգտագործելը պայմանավորված է նրանով, որ Կորեան՝ հատկապես հարավային, ունի շատ տաք և խոնավ կլիմա, իսկ պղպեղը օգնում է մթերքը երկար պահպանել: Կորեացիները պղպեղն սկսել են օգտագործել 16-րդ դարից, երբ այն առաջին անգամ Հարավային Ամերիկայից բերեցին պորտուգալացիները: Այդ ժամանակ էլ ձևավորվեց կորեական ավանդական ճաշատեսակների պատրաստման եղանակը: Կծու ուտեստները շատ բարձր էին գնահատվում, իսկ «համեղ» և «կծու» բառերը կորեերենում դարձել են հոմանիշներ:

Ընդհանուր առմամբ խոհանոցում համեմունքներ քիչ կան, դրանց փոխարեն օգտագործում են սոխ և պղպեղ, բայց դրանք օգտագործվում են տարբեր համամասնություններով և համադրւթյուններով։ Կորեական երեք հիմնական համեմունքներն են սոյայի սուսը, կոչհուջանը և տվանջանը: Կորեական թագավորական խոհանոցը տարբերվում է սովորական մարդկանց և ներգաղթածների խոհանոցից: Կորեական խոհանոցում շատ ընդհանուր բաներ կան մյուս երկու՝ կարևորագույն արևելյան խոհանոցների՝ Չինաստանի և Ճապոնիայի հետ: Ինչպես չինացիները, կորեացիները ևս սիրում և հաճույքով ուտում են խոզի միս, և, ինչպես ճապոնացիները, օգտագործում են շատ ձուկ՝ պատրաստված պանրով կամ առանց եփել:

Առաջարկում ենք պատրաստել Կորեական աղցան՝ վարունգով:

Անհրաժեշտ է՝

վարունգ - 1 կգ

սոյայի սոուս - 2 ճ/գ

բուսայուղ - 2 ճ/գ

քացախ - 1 ճ/գ

սխտոր - 3 ատամիկ

քունջութ - 1 ճ/գ

աղացած սև և կարմիր պղպեղ - 1 պտղունց

Պատրաստման եղանակ

Վարունգը լավ լվանում ենք ու կեղևահանում: Կտրտում ենք ձողիկաձև, աղ անում ու խառնում: Թողնում ենք 20 րոպե մնա և հյութ հավաքվի:

Վարունգի հյութը թափում ենք, ավելացնում քացախ, սոյայի սոուս և պղպեղ: 

Ձեթը տաքացնում ենք, լցնում քունջութը և մի քանի րոպե տապակում:  

Վարունգին ավելացնում ենք ձեթն ու քունջութը և ճզմած սխտորը: Լավ խառնում ենք ու 2 օր պահում սառնարանում: 

Բարի ախորժակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: