ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը մտադիր է հայկական հավաք կազմակերպել Լոս Անջելեսում

Iarex.ru

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի հետ։

«Վաղուց արդեն պլանավորում եմ, որ պետք է անպայման հանդիպում ունենամ հայության ամենահայահոծ համայնքներից մեկում՝ Լոս Աջելեսում: Մեր բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում էին, որ պետք է այցելեմ Լոս Անջելես, և ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 16։00-ին Լոս Անջելեսի Գրանդ Պարկում: Հրավիրում եմ մեր բոլոր սիրելի հայրենակիցներին՝ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների, ովքեր տրամադրվածություն կունենան, հետաքրքրված կլինեն այդ հանդիպումով։ Հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև այն օրակարգը, որի մասին վերջին անգամ խոսել ենք նաև Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում, և հույս ունենք այդ օրը մի լավ հզոր, ջերմ, հայկական հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որը ոմանք արդարացիորեն անվանում են նաև սփյուռքի մայրաքաղաք։ Հույս ունեմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է Փաշինյանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: