ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը դիտարկում է ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցչին նշանակել Ռուսաստանում դեսպան

ria.ru

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով մի աղբյուր: Բիգանի թեկնածությունը վերջնականապես չի հաստատվել, սակայն, գործակալության տվյալներով, որոշումը կկայացվի մոտ ժամանակներս:

Reuters-ը նշում է, որ այդ պաշտոնում Բիգանի նշանակումը և հետագա տեղափոխվելը Մոսկվա կարող է վտանգել ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի բանակցությունները, քանի որ հենց այդ դիվանագետն էր Հանոյում պատրաստել Կիմ Չեն Ընի հետ Թրամփի փետրվարյան հանդիպումը, ինչպես նաև ձգտում էր հասնել երկու երկրների ղեկավարների շփումների վերսկսմանը:

Սթիվեն Բիգանն ավարտել է Միչիգանի նահանգի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն և ռուսաց լեզու: 1992-1994 թվականներին նա գլխավորել է Միջազգային հանրապետական ինստիտուտի մոսկովյան բաժանմունքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: