ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներքին համոզմունք ունեմ, որ Ադրբեջանում հայտնված զինծառայողն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ 19-ամյա հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել է ադրբեջանական տարածքում մոլորվելու հետևանքովհայտնում է «Այսօր»-ը։

«Դեռևս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով փաստին, հայտարարեց նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Մեկնաբանելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով, Տոնոյանը լրագրողներին հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետևից և չտարածել այդ տեղեկությունները։

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է», - հավելեց նախարարը։

Հարցին՝ արդյոք քայլեր արվում են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ի պատասխան ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են և միջազգային համապատասխան կառույցներին դիմել են:

Զինծառայողի՝ հոգեկան խնդիրներ ունենալու հնարավորության մասին դիտարկմանն ի պատասխան, նախարարը ասաց՝ տեղյակ չէ՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցե՞լ է, թե ոչ։ «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: