ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը պարգևատրել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար պարգևատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետական պարգևներով պարգևատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Մեհրիբան Արիֆի Ալիևային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», - ասվում է  փաստաթղթում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: