ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Ղրղզստանի նախկին նախագահի տնից 24 միավոր հրազեն է առգրավվել

RFE/RL

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունից հետո նրա տանը հայտնաբերվել և առգրավվել է 24 միավոր հրազեն: Այս մասին նշվում է Ղրղզստանի գլխավոր դատախազության  տարածած հաղորդագրությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը

«Աթամբաևի տանը՝ Կոյ-Տաշ գյուղում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 24 հրազեն», - ասվում է հաղորդագրությունում:

Առգրավվել է վեց Կալաշնիկով հրացան, Դրագունովի դիպուկահար հրացան, ինչպես նաև որսորդական հրացաններ և կարաբիններ, պոմպային հրացան և տրավմատիկ ատրճանակ:

Ղրղզստանի ՆԳՆ ղեկավար Քաշքար Ջունուշալիևի խոսքով՝ ներկայումս նախկին պետության ղեկավարի տանը փորձաքննություններ են իրականացվում, այդ թվում ՝ բալիստիկ: «Սա երկար գործընթաց է, դրա արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ», - ասել է նախարարը:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 8 կմ/ժ
17 C°
 
  23° 
23.09.2019
12°  25° 
24.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը