ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոնոյանը՝ զինծառայողի արտերկրում բուժման ցանկության մասին

Lurer.com

Գոյություն ունի կարգ, գոյություն ունի կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին այդ հնարավորությունը տրվում է, նրանց բուժումը իրականացվում է  արտերկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն` անդրադառնալով ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանի բուժումը Եվրոպայում իրականացնելու համար ֆինանսավորում չտրամադրելու խնդրին, հաղորդում է Tert.am-ը

Նա նշել է, որ եթե հանձնաժողովն այդ որոշումը չի կայացնում, բնական է՝ պետք է բուժումը իրականացվի առանց սուբյեկտիվ մոտեցումների:

«Բոլորը կարող են ասել` ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ, բուժում ստանալ, բայց այդպես չի կարելի: Եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում և դրա պատասխանատվությունը համապատասխան կառույցներն են կրում»,- ասել է նա:

Անդրադառնալով առաջնագծին, պաշտպանության նախարարն ասել է, որ այս պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: