ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանի հարավի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է Hindustan Times թերթը:
«Մենք այս ողբերգության հետևանքները կհաղթահարենք միավորվելով»,-հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Փինարայի Վիջայանը:

Աղետի շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները:
Ինչպես օգոստոսի 13-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները, առնվազն 202 մարդ զոհվել է Հնդկաստանի հարավում մոլեգնող հեղեղումների հետևանքով: Ավելի վաղ հաղորդվել էր 184 զոհվածի մասին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: