ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հեղինակությունը չի կարող ստորադասվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնեց Իսպանիայի Թագավորություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախատեսվում էր նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան:

Մինչ այդ Արմեն Սարգսյանը Լոնդոնում էր: Ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպել էր Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ: Զրուցակիցները ոչ պաշտոնական միջավայրում քննարկել էին Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Նախագահի այցերի վերաբերյալ պաշտոնական լրահոսն այսքանով չի սահմանափակվում: Ամռան ընթացքում Արմեն Սարգսյանն հասցրել է լինել նաև Ֆրանսիայում՝ մասնակցելով Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսին, Շվեյցարիայում՝ հունիսի 24-ին Ցյուրիխ քաղաքում մասնակցելով գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, Բելառուսում՝ մասնակցելով Եվրոպական խաղերի փակման արարողությանը, նորից Ֆրանսիայում՝ այս անգամ այցելելով Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն։ Եվ այս բոլորն աշխատանքային այցերի շրջանակներում:

Համաձայն ընդունված դիվանագիտական արարողակարգի՝ այցելությունները, կապերի, շփումների պահպանումը արտաքին քաղաքական ակտիվ գործունեության ձև է: Եվ անկախ նրանից, որ Հայաստանն այսօր խորհրդարանական պետություն է և նախագահն արտաքին քաղաքականության իրականացման հարցում պատասխանատու դեր չունի, չպիտի մոռանանք, որ ամեն դեպքում նախագահի այցերը պիտի դիվանագիտական և արարողակարգային կանոնների շրջանակներում լինեն:

Որևէ կերպ կասկածի տակ չդնելով այն, որ ՀՀ նախագահը բավական լավ տիրապետում է դիվանագիտական արարողակարգի բոլոր նրբություններին, այնուամենայնիվ, ստիպված ենք փաստել, որ վերջինիս այցելությունները, այդ այցերի օրակարգերը, հանդիպումները կարող են զգալի հարված հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը: Նույնիսկ եթե ընդունենք, որ այդ այցերն իրականացվում են ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ ֆինանսավորվում են Սարգսյանի անձնական բյուջեից, դրանից վերը նշված խնդիրը չի փոխվում: Պետության նախագահի հեղինակությունը չի կարող կասկածի տակ դրվել նրա մասնակցությամբ այնպիսի միջոցառումների, որոնք չեն նախատեսում այլ երկրների ղեկավարների մասնակցություն, կամ, առնվազն, հանդիպումներ տվյալ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախագահի աշխատանքային կամ պաշտոնական այցերի պլանավորման ընթացքում բոլոր վերոնշյալ խնդիրները պիտի հաշվի առնվեն նախագահի աշխատակազմի կողմից՝ բացառելու համար հնարավոր հարվածները նախագահի և պետության հեղինակությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: