ԵՐԵՎԱՆ 33 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Լևոն Արոնյանը բլիցում ևս հաղթեց Մամեդյարովին

Chessfed.am/

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ Սենթ Լուիսի մրցաշարում (St. Louis Rapid & Blitz)։ Արագ շախմատի մրցաշարից հետո գրոսմայստերները երկու օր կմրցեն կայծակնային խաղում։

Բլիցի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ պարտիայում սևերով 82-րդ քայլում հաղթեց Մամեդյարովին, որին հաղթել էր նաև ռապիդի պարտիայում, հաղորդում է News.am։

Բլիցի մրցաշարը երկու շրջանով է։ Ամեն զույգում կլինի նաև պատասխան մրցախաղ։

Բլիցում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր և գումարվում է արագ շախմատի մրցաշարում վաստակած միավորներին։

Արոնյանն այժմ 14,5 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 13 միավոր, որը վաստակել է արագ շախմատում։ Կայծակնային խաղի առաջին երկու պարտիաներում Վաշյե-Լագրավը պարտվեց՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին և հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

Սենթ Լուիսի մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 15 կմ/ժ
33 C°
 
20°  34° 
24.08.2019
20°  33° 
25.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը