ԵՐԵՎԱՆ 33 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Ադրբեջանից բռնի տեղահանված 108 ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային խնդրի լուծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը ներկայացված է e-draft.am կայքում:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 108 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի այդ անձանց 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները: 

Գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանի 108 ընտանիք: Մյուս ընտանիքները հնարավորություն կունենան օգտվելու այս իրավունքից իրականացվող գործընթացի հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:

Որոշմամբ շահառու են հանդիսանում ժամանակավոր բնակության վայրերում կամ կացարաններում՝ «Սեբաստիա» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 46/1), «Նաիրի» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/6), «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան (հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 3/9) և Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակվող այն փախստական ընտանիքները, ովքեր համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին և Միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ուսումնասիրությամբ փաստացի բնակվում են իրենց հատկացված ժամանակավոր բնակության վայրում կամ կացարանում:

Որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 15 կմ/ժ
33 C°
 
20°  34° 
24.08.2019
20°  33° 
25.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը