ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը Ուրուգվայում իր կուսակից գործընկերոջ հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանն իր կուսակից գործընկերոջ՝ Էբրու Գյունայի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Ուրուգվայ:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` հղում կատարելով Diario Armenia-ին,  Փայլանը և Գյունայը  Մոնտեվիդեոյում մասնակցել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցված պատարագին, որից հետո հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Պոլսհայ պատգամավորը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Վռամյան» ակումբում Փայլանին դիմավորել են ավանդական աղուհացով և ջրով: Հանդիպման ժամանակ Փայլանը նշել է, որ ժողովրդավարացման միջոցով է միայն հնարավոր Թուրքիայում փոփոխություններ անել: Ժողովուրդների պայքարը Թուրքիայում նա անվանել է «պայքար ֆաշիզմի դեմ»:

Փայլանն ու Գյունայը մինչև օգոստոսի 24-ը նախատեսում են այցելել նաև Արգենտինա, Բրազիլիա և Չիլի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: