ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ջիպսի Քինգս ֆամիլի»-ի անդամը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում երգեր է կատարել բուժում ստացող երեխաների համար (տեսանյութ)

«Ջիպսի քինգս ֆամիլի»-ի անդամ Ջոզեֆ Ֆարժիերն, ով Հայաստանում է գտնվում համերգներով, այցելեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կենտրոնում «Ջիպսի քինգս» խմբի մի քանի երգ է կատարել բուժում ստացող երեխաների համար:

Ջոզեֆը հանդիսանում է «Our music for you» (Մեր երաժշտությունը քեզ համար – հեղ.) ֆոնդի հիմնադիր, որը ստեղծվել է բարեգործական համերգներ անցկացնելու նպատակով:

Ստացված գումարը հիմնադրամը, որը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, փոխանցում է մանկական հիվանդանոցներին:

«Ես այստեղ եկել եմ աջակցելու այս փոքրիկներին և ցույց տալու նրանց, որ իրենք սիրված են և լսված: Մենք նպատակ ունենք կազմակերպել Հայաստանում մեծ միջոցառում»,- ընդգծել է Ջոզեֆը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: