ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլթոնը ՌԴ-ին մեղադրել է հիպերձայնային զենքի ստեղծման ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ

© EPA-EFE/TSAFRIR ABAYOV

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ, որոնք կապված են այդ թվում հիպերձայնային զենքի ստեղծման հետ:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ օգոստոսի 14-ին հեռարձակված հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել Սևերոդվինսկի մերձակա զինափորձարանում տեղի ունեցած միջադեպը: «Այդ միջադեպը վկայում է, որ, թեև Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Նիդեռլանդների տնտեսության չափին է, այնուամենայնիվ այն բավականաչափ միջոցներ է ծախսում պաշտպանության համար, որպեսզի ոչ միայն արդիականացնի իր միջուկային զինանոցը, այլև ստեղծի զենքի փոխադրման նոր տեսակներ՝ հիպերձայնային թռչող ապարատներ, հիպերձայնային թևավոր հրթիռներ, որոնք զգալի չափով գողացված են ամերիկյան տեխնոլոգիաներից»,- պնդել է Բոլթոնը:

Հիշեցնենք՝ Սևերոդվինսկի մերձակա զինափորձարանում միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Օգոստոսի 10 «Ռոսատոմ» պետական կորպորացիան տեղեկացրել է, որ ծովային հարթակում հրթիռի փորձարկման ժամանակ բռնկման և հետագա պայթյունի զոհ են դարձել իր հինգ աշխատակիցներ, երեքը հոսպիտալացվել են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: