ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 465,11 դրամ ԱՐԾԱԹ - 275,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 080,54 դրամ

Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust-ի նոր ղեկավարին

Այսօր՝ օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար  Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին: Այս մասին փոխանցում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 
Հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարները:
 
Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը:
 
Մասիս Մայիլյանը «The HALO Trust»-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 4 կմ/ժ
1 C°
 
   
23.02.2020
  10° 
24.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: