ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը 4,3 մլրդ դոլարով կկրճատի միջազգային օգնության ծախսերը. Politico

Սպիտակ տունը մտադիր է ավելի քան չորս միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը:

Այդ փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2,3 միլիարդ դոլարով, իսկ միջազգային օգնության ծրագրերը, որոնք իրականացվում են Պետդեպարտամենտի շրջանակներում` 2 միլիարդ դոլարով:

Բյուջեի ուղղումները կարող են Կոնգրես ուղարկվել հաջորդ շաբաթվա սկզբին: Օրենսդիրների տնօրինության տակ կլինի 45 օր, որպեսզի հավանություն տան նախագահի առաջարկած փաթեթին կամ մերժեն այն: Սակայն, ինչպես նշում է թերթը, քննարկման ժամանակ վիճելի հիմնադրամները մնում են սառեցված, իսկ սեպտեմբերի 30-ից հետո, երբ ԱՄՆ-ում լրանում է ֆինանսական տարին, դրանք ավտոմատ կերպով կլուծարվեն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: