ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գրենլանդիան չի վաճառվում. Գրենլանդիայի ԱԳՆ

Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր` օգոստոսի 16-ին հայտարարել Է, որ կղզին պատրաստ Է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, սակայն այն  չի վաճառվում: Արտգործնախարարությունն անդրադարձել է այսօր տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Գրենլանդիան գնելու հարցով:

«Գրենլանդիան հարուստ է այնպիսի արժեքավոր ռեսուրսներով, ինչպիսիք են հանքանյութերը, ջուրը, սառույցը, ձուկը, ծովամթերքը, վերականգնվող էներգիան: Այն հանդիսանում է զբոսաշրջության զարգացման հեռանկարային ուղղություն: Մենք բաց ենք բիզնեսի համար, սակայն մենք չենք վաճառվում», - ասված է Գրենլանդիայի ԱԳՆ Twitter-ի էջում:

Հիշեցնենք, որ այսօր The Wall Street Journal –ը տեղեկություն էր տարածել այն, մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան:

ՀԻշեցնենք նաև, որ Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի Թագավորության ինքնավար տարածք:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: