Համահայկական խաղերով մենք արձանագրում ենք, որ որպես ազգ միասնական ենք՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր փակմանը։
Նախ տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին և պատվիրակություններին մրցանակների հանձնման արարողությունը։ «Լավագույն պատվիրակություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, «Համահայկական խաղերի հայտնություն» անվանակարգում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի պատվիրակությունը, «Արդարացի խաղի համար» անվանակարգում՝ Սիրիայի Հալեպ քաղաքի աղջիկների բասկետբոլի թիմը, «Կարգապահություն և մարզական ոգի» անվանակարգում՝ Վիեննա քաղաքի պատվիրակությունը, «Լավագույն քաղաքներ» անվանակարգում՝ Էջմիածին և Սիդնեյ քաղաքները, «Համահայկական խաղերի գեղեցկուհի» անվանակարգում՝ Աննա Թունյանը։ Վարչապետը գավաթներ և դիպլոմներ է հանձնել հաղթողներին, շնորհավորել և մաղթել հաջողություններ։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Համահայկական ամառային 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ,
ողջունում եմ բոլորիդ:
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Պետական այրեր,
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի հարգելի անդամներ,
Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,
Ահա և ավարտվեցին Համահայկական 7-րդ խաղերը, որոնք վերջին 14 օրվա ընթացքում՝ բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեցին բոլորիս, մեծ բերկրանք պատճառեցին Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը:
Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու, միասին լինելու գերագույն հաճույքը, որովհետև մենք արձանագրում ենք այսպիսով, որ որպես ազգ, որպես ժողովուրդ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում: Եվ ահա այսօրվա փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար, յուրաքանչյուր հայի համար կա մեկ մայրաքաղաք, և այդ մայրաքաղաքը Երևանն է:
Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին: Ես ուզում եմ շնորհավորել նաև Համահայկական խաղերի բոլոր մասնակից մարզիկներին, որովհետև նրանք իրենց մասնակցությամբ մեծ արժեք, մեծ ուժ և մեծ բովանդակություն են տվել Համահայկական խաղերին: Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական 7-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, բացման և փակման արարողությունների բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին: Ես ուզում եմ շնորհավորել մեր այն հայրենակիցներին, ովքեր Համահայկական խաղերի այս ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ, նոր ծանոթներ, նոր բարեկամներ։ Հույս ունեմ, որ ձեռք բերված կապերը կպահպանվեն և կշարունակվեն, որ դուք, Արցախում և Հայաստանում իրար գտնելով, այլևս երբեք իրար չեք կորցնի:
Սիրելի հայրենակիցներ,
Համահայկական խաղերն այլևս անշրջելիորեն տեղ են զբաղեցնում Հայաստանի և հայության մարզական օրակարգում, հայ ժողովրդի հանրային կյանքի օրակարգում, Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների օրակարգում: Եվ սա կարևորագույն մի հարթակ է, որտեղ իսկապես, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ քաղաքական հայացքներից, մենք զգում ենք որպես մեկ ամբողջություն, մենք զգում ենք որպես մեկ միասնականություն: Եվ ուրեմն, ես համոզված եմ, որ Համահայկական 8-րդ խաղերն ավելի մեծ թվով մասնակիցներ են ունենալու, ավելի բարձր մարզական մակարդակ են ունենալու, ավելի բարձր տրամադրություն են ունենալու, և մարզիկներն ավելի մեծ հաջողություններ են ունենալու:
Եվ ուրեմն՝
Կեցցե՛ն Համահայկական խաղերը,
Կեցցե՛ն Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները,
Կեցցե՛ հայ ժողովուրդը:
Եվ այսպիսով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերը հայտարարում եմ փակված»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0,51 կմ/ժ