ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաթարում փողոցները երկնագույն են ներկում

Qatar Public Works Authority (Ashghal)

Քաթարի հասարակական աշխատանքների անցկացման վարչությունը ճապոնական ընկերության հետ համատեղ սկսել է իրականացնել փորձնական մի ծրագիր Դոհայի կենտրոնում, որի շրջանակում փողոցները ներկում են երկնագույն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ար-Ռայա» թերթին:

«Մուգ ասֆալտի ջերմաստիճանը 20 աստիճանով բարձր է, քան փաստացի ջերմությունը, որը ներքաշում է սև գույնը և ջերմություն հաղորդում: Այդ պատճառով որոշում է կայացվել ներկել փողոցները երկնագույն, ինչը 15-20 աստիճանով կնվազեցնի ասֆալտի ջերմությունը»,- թերթը փոխանցմամբ՝  նշել է ինժեներ Սաադ ալ-Դոսերիի:

Վարչությունը փորձնական ծրագիրը սկսել է Դոհայի տեսարժան վայրերից մեկում՝ հնագույն Սուկ ալ-Վակիֆ շուկայի մոտակայքում գտնվող Աբդուլլա բեն Ջասեմի փողոցում, որտեղ կանաչ տարածք գրեթե չկա և ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչև 50-ի:  

Ինժեները նշել է նաև, որ երկնագույն փողոցում ջերմաստիճանի փոփոխությանը հետևելու են մեկուկես տարի:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: