ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

Մեծ Բրիտանիան սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի խնդիրներ կունենա Brexit-ից հետո. The Sunday Times

Politico.eu

Մեծ Բրիտանիան կբախվի վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի պակասի հետ, եթե դուրս գա Եվրոպական Միությունից առանց հետագա հարաբերությունները կարգավորող համաձայնագրի: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, գրում է The Sunday Times-ը՝ հղում կատարելով հասանելի դարձած կառավարական փաստաթղթերին: 

Փաստաթղթերում ասվում է, որ առանց համաձայնագրի Brexit-ը հղի է նավահանգիստների աշխատանքի ճգնաժամով, Իռլանդիայի հետ կոշտ սահմաններով և սոցիալական ապահովության նպատակով ծախսերի աճով, այսօր՝ օգոստոսի 18-ին, գրել է պարբերականը:

Բրիտանական կաբինետի կողմից պատրաստված զեկույցում տրվում է առավել լիարժեք գնահատական առանց համաձայնագրի Brexit-ին Լոնդոնի պատրաստ լինելուն: Համաձայն դրա՝ բրիտանական հասարակությունն ու բիզնեսի ներկայացուցիչները նախկինի պես պատրաստ չեն դիմագրավել Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալու հետևանքներին:

"Այս նախագիծը նպատակ չունի վախեցնելու [բրիտանական հասարակությանը], այնտեղ տրվում է առավել իրատեսական գնահատական այն պարագայի, թե ինչի կբախվի հասարակությունը առանց համաձայնագրի Brexit-ի դեպքում: Այստեղ ներկայացված են հնարավոր, հիմնական և ադեկվատ սցենարները՝ ոչ ամենաահավորը, ինչին կարելի է սպասել", - պարբերականը մեջբերում է բրիտանական կաբինետում իր բարձրաստիճան աղբյուրի խոսքերը:

ԵՄ-ից դուրս գալու մասին կանխատեսումներով Մեծ Բրիտանիայի կառավարության կազմած փաստաթղթերի արտահոսքն ի հայտ է բերել հստակ խնդիրներ պլանավորման հարցում չնախատեսված հանգամանքների դեպքում: Օրինակ՝ Լա Մանշն անցնելու ընթացքում մաքսային խնդիրները կարող են հանգեցնել դեղորայքի մատակարարման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև սոցիալական ապահովության ոլորտում ծառայությունների ընդհանուր թանկացմանը: Առանց համաձայնագրի Brexit-ը չի շրջանցի նաև սննդամթերքի գների բարձրացմանը և, անկասկած, ազդեցություն կունենա բնակչության խոցելի խավերի վրա, գրել է պարբերականը:  


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 17 կմ/ժ
22 C°
 
  20° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը