ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջերմուկից մեկնարկել է ավտոերթ դեպի Բաղրամյան 26. Tert.am

Tert.am

Ջերմուկից մեկնարկել է ավտոերթ դեպի Բաղրամյան 26, որտեղ Ամուլսարի հարցով քննարկում է լինելու Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող 5 քաղաքացու հետ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ավտոերթին միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց մեքենաներով:

Նշենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի  շահագործման հարցը:

Սակայն վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ վարչապետ Փաշինյանը Ջերմուկ չի մեկնի, փոխարենը երկուշաբթի օրը կհանդիպի շահագրգիռ կողմերին:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: