ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Իսրայելի վարչապետն Ուկրաինայում է

https://korrespondent.net

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կնոջ հետ երեկ երկօրյա այցով Ուկրաինաում է, փոխանցում է «Ազատություն»-ը:

Սա Իսրայելի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա վերջին 20 տարիների ընթացքում։

Նեթանյահուն հանդիպումներ կունենա նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ, որոնք երկուսն էլ հրեական արմատներ ունեն:

Ըստ Ուկրաինայի նախագահի կայքի, այսօր առավոտյան Նեթանյահուն և Զելենսկին բանակցություններ կանցկացնեն նախագահական նստավայրում, որոնց կհաջորդի երկկողմ փաստաթղթերի ստորագրումը:

Երկու պետությունների ղեկավարներն այսօր կայցելեն Բաբի Յար հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ 1941 թվականին այդ վայրում նացիստների կողմից սպանված ավելի քան 33 հազար հրեաների։


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 8 կմ/ժ
17 C°
 
14°  27° 
18.09.2019
15°  29° 
19.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը