ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա-ն «բացարձակորեն դեմ» է Ստամբուլյան կոնվենցիային

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ հայտարարելով, որ «բացարձակորեն դեմ» է, փոխանցում է Panarmenian-ը:

«Որևէ փաստաթղթի, ով էլ լինի հեղինակը, որքան էլ կարևոր լինի այն, որևէ մտածելակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգևոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ», - հայտարարել է նա:

Արամ Ա-ն նշել է, որ որևէ փաստաթուղթ, որը զգայուն բնույթ ունի,  չի կարող հապճեպ ընդունվել և յուրաքանչյուր հարց, որը համահայկական հետևանքներ կարող է ունենալ, պետք է քննարկվի համայն հայության մասնակցությամբ:

Նա հավելել է նաև, որ բոլորը կողմ են, որ կնոջ հանդեպ ցանկացած բռնարարք դատապարտելի է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: