ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովի նախագահը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի G7-ին

НТВ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել «Մեծ յոթնյակի»՝ Բիարիցում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:

«Մենք կարող ենք հաստատել, որ նախագահ Յունկերը չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին հոսպիտալացման կապակցությամբ: Նա առաջիկայում այդ մասին կտեղեկացնի Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին»,-հայտարարել է նա:

Օգոստոսի 17-ին Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Յունկերը ստիպված է եղել Ավստրիայում իր արձակուրդը շտապ ընդհատել հոսպիտալացման պատճառով: Նրան ուղարկել են Լյուքսեմբուրգ, որտեղ նա լեղապարկի հեռացման վիրահատության է ենթարկվելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: