ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամուլսար. Փաշինյանի՝ «ժողովրդի վարչապետ» լինելը հարվածի տա՞կ է

Ամուլսարի շուրջ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումն արդեն հստակ է. տրված փորձագիտական եզրակացությանը չվստահելու հիմքեր չկան, հանքը կշահագործվի: Եվ սա այն դեպքում, երբ փորձագիտական եզրակացությունն առնվազն համալիր բնապահպանական հետազոտության արդյունք չէր, չհաշված՝ այդ եզրակացության ստացման գործում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների առկայության հնարավորությունները (չմոռանանք ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ փորձագիտական եզրակացություն տրամադրած կազմակերպությունը՝ Էլարդը, առնչություն ունի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավարի հոր հետ): Բայց այս ամենը որևէ կերպ չխանգարեց վարչապետ Փաշինյանին, հենվելով նույն այդ եզրակացության վրա, կայացնել հանքը շահագործել թույլատրելու որոշում:  

Իրականում վարչապետի մոտեցումն այս հարցում կանխատեսելի էր: Ամուլսարի խնդիրը, ի թիվս մի շարք այլ հարցերի, Փաշինյանի կողմից օգտագործվեց 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում: Օգտագործվեց շատ հմուտ ձևով՝ խաղալով ժողովրդի էմոցիաների վրա: Այս մոտեցումն իրեն արդարացրեց, և, ըստ էության, լուծեց դրված խնդիրը: Իսկ հանքի շահագործումն արգելելը, կարծես թե, չէր բխում ներդրումների մասին «երազող» վարչապետի շահերից: Արդյունքում ստացվեց այնպես, որ ժողովրդի վարչապետը պարզապես օգտագործեց ժողովրդի համար թիվ 1 կարևորությունն ունեցող այս խնդիրը սեփական իշխանությունն ամրապնդելու համար: Մնացածն արդեն երկրորդական են:

Երկրորդական են նաև հեղափոխության օրերին հռչակված սկզբունքները, սեփական ասելիքը իշխանություններին հասցնելու մեթոդները: Խորհրդանշական էր, որ Ամուլսարի դեմ պայքարող ժողովրդին արգելվեց փողոց փակել, խորհրդանշական էր Փաշինյանի չգնալը Ջերմուկ՝ տեղում ժողովրդի հետ քննարկելու, և, անշուշտ, խորհրդանշական էր նույն ժողովրդի առաջ Ազգային ժողովի և Բաղրամյան 26-ի դռները փակելը: Ամուլսարը վարչապետի համար փորձություն է, որ կարող է էապես հարվածել Փաշինյանի՝ «ժողովրդի վարչապետը» լինելուն՝ դարձնելով նրան նախկիններից ոչնչով չտարբերվող, «շարքային» իշխանավոր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: