ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Մարգարիտա Սիմոնյանն ու Վլադիմիր Սոլովյովը քննադատել են Մոսկվայի «Արմենիա» խանութ-սրճարանը բոյկոտելու ընդդիմադիրների կոչերը

Հայտնի լրագրող, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել են Մոսկվայում գտնվող «Արմենիա» խանութ-սրճարանը բոյկոտելու ընդդիմադիրների կոչերին, գրում է RusArmInfo-ն:

Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ընդդիմադիրներին և իր աջակցությունը հայտնել հաստատությանը՝ նշելով, որ այնտեղ հիմնականում հայեր են այցելում, որոնք կարոտում են հայկական ուտելիքները:

«Մի գաղտնիք բացեմ: «Արմենիա» խանութ են այցելում հայրենիքի ուտելիքները կարոտող հայերը։ Եվ դա նույնիսկ ես էլ չեմ, քանի որ ես Հայաստանում երկու անգամ մի քանի օրով եմ եղել և տեղական սննդին կարոտել չեմ կարող։ Իսկ «Արմենիա» են գնում այն հայերը, որոնք պետք է ճաշի համար մածուն, բլղուր և այդպիսի բաներ գնեն, որոնք սիրում է իմ սկեսուրը»,- Telegram-ի իր էջում գրել է Սիմոնյանը:

Վլադիմիր Սոլովյովը նույնպես իր աջակցությունն է հայտնել հայերին՝ նշելով, որ ընդդիմադիրների որդեգրած մեթոդները գալիս են արտասահմանից, և որ դրանք պարզապես «ծիծաղելի» են:

Նշենք, որ «Արմենիա» խանութ-սրճարանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց էին ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել էր հաստատության անմիջական հարևանությամբ:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 6 կմ/ժ
22 C°
 
15°  30° 
21.09.2019
  21° 
22.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը