ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում կկայանա հուշամրցաշար՝ նվիրված Բեկորի հիշատակին

Artsakhpress

 

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԱՀ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի, «Բեյզ Մեթլս» ընկերության, ԱՀ Ազատամարտիկների միության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում օգոստոսի 22-24-ը կկայանա բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին:

«Արցախպրես»-ի  հետ զրույցում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանն ասել է, որ մրցաշարին  Արցախից մասնակցելու է 3, իսկ  Հայաստանից 8 թիմ:
«Առաջնությանն ընդգրկված են  մարզիկների 4 տարիքային խմբեր՝  10-12 տարեկան երեխաներ, 12-14՝ կրտսեր տարիքի, 14-16՝ ավագ տարիքի պատանիներ և 16-18՝ երիտասարդներ: Առաջնությանը կմասնակցի  մոտ 80 մարզիկ: Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա Աշոտ Ղուլյանի անվան պուրակում՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ին: Հուշամրցաշարի նպատակն է հերոսի հիշատակի հավերժացումը և Արցախի ու Հայաստանի բռնցքամարտիկների  միջև ընկերական շրջապատի ընդլայնումը: Արցախցի լավագույն մարզիկները կընդգրկվեն ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականում: Հաղթող թիմերը կպարգևատրվեն գավաթներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները համապատասխան հավաստագրերով և մեդալներով»,-մասնավորապես ասել է նա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: