ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել

BBC

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է Euronews-ը, նա ասել է այսօր` ելույթ ունենալով Սենատում:

“Այս նիստի ավարտից հետո ես հրաժարականի պաշտոնական դիմում կփոխանցեմ նախագահ Սերջիո Մատարելլային”, - հայտարարել է Կոնտեն:

Այժմ խորհրդարանի արձակման և նոր ընտրությունների նշանակման որոշումը պետք է կայացնի Իտալիայի նախագահը:

Հետպատերազմյան Իտալիայում առաջին արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել աշնանը՝ բյուջեի քվեարկության անխօրեին, որը շատ կարևոր պահ է եվրազոնայում ամենաբարձր արտաքին պարտքն ունեցող երկրի համար (որը կազմում է ավելի քան 2 տրիլիոն եվրո):

Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամն Իտալիայում սկսվել է փոխվարչապետ և “Լիգա” կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիիի` “5 աստղերի շարժում” կուսակցության հետ իշխող կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: