ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոնդուրասի նախկին նախագահի կինը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ

Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կինը՝ Ռոսա Էլենա Բոնիլիան,  Տեգուսիգալպեի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ: Երեքշաբթի այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է երկրի Գերագույն դատարանը:

Բոնիլիային «միաձայն մեղավոր են ճանաչել խարդախության 8 դեպքով և յուրացման 3 դեպքով», նշված է գրառման մեջ: Սպասվում է, որ նախկին առաջին տիկնոջ դատավճիռը կկայացվի օգոստոսի 27-ին, նրան սպառնում է 58-ից մինչև 87 տարվա ազատազրկում:

Նախկին նախագահի կինը ձերբակալվել էր 2018 թվականի փետրվարի վերջին: Հոնդուրասի դատախազությունը նրան մեղադրել է ավելի քան 700 հազար դոլար յուրացնելու մեջ, որը նախատեսված էր տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:

Լոբոն Հոնդուրասը ղեկավարել է 2010-2014 թվականներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: