ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դանիայի թագավորական ընտանիքը զարմացած Է Դոնալդ Թրամփի՝ Դանիա այցը հետաձգելու որոշումից

ИноСМИ

Դանիայի թագավորական ընտանիքը զարմացած Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոպենհագեն այցը հետաձգելու որոշումից: Այդ մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, հայտարարել Է թագավորական տան ներկայացուցիչ Լինե Բալեբյուն:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում էր արել այն մասին, որ հետաձգում Է Դանիա այցն այն պատճառով, որ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը չի ցանկանում քննարկել Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան գնելու գաղափարը: Այցը նախատեսված Էր սեպտեմբերի 2-3-ը:

«Դա անսպասելի Էր: Մենք այլևս ոչինչ չունենք ասելու այդ հարցի շուրջ»,- մեկնաբանել Է այդ որոշումը Բալեբյուն դանիական DR հրատարակությանը: Թրամփի այցը պետք Է կայանար Դանիայի Մարգրետե Բ թագուհու հրավերով: Պլանավորված Էր, որ թագուհին կընդունի ԱՄՆ նախագահին նրա ուղևորության ընթացքում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հետաքրրքրված է Գրենլանդիայի ձեռքբերմամբ: Դա այնուհետև հաստատեց Դոնալդ Թրամփը: Սակայն ի պատասխան՝ պաշտոնական Կոպենհագենը հայտարարեց, որ Գրենլանդիան չի վաճառվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: