ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրեց աշխատանքը

Parlamento

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրել է իր աշխատանքը: Ինչպես օգոստոսի 21-ին հայտնել է ANSA գործակալությունը, պատգամավորական խմբակցությունների ղեկավարները որոշել են չեղարկել վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ ավելի վաղ պլանավորված ելույթը, որն օգոստոսի 20-ին հրաժարական է տվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պատգամավորները կհավաքվեն նիստի, որտեղ կհայտարարեն պաշտոնաթողության փաստի մասին: Կառավարական ճգնաժամի կապակցությամբ հետաձգվել է նաև խորհրդարանականների թվի կրճատման մասին օրինագծի քննարկումը»,-ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը:

Երեքշաբթի «հինգ աստղի» շարժում» և «Լիգա» կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարության ղեկավար Կոնտեն հրաժարական է տվել: Նրան այդ որոշմանն են դրդել իր տեղակալ, ներքին գործերի նախարար և «Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինիի հայտարարությունները, որն օգոստոսի 8-ին ասել էր, թե կառավարող մեծամասնություն գոյություն չունի, ինչպես նաև կոչ էր արել անցկացնել նոր ընտրություններ: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օգոստոսի 21-ին քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում պարզելու՝ հնարավոր է արդյոք խորհրդարանում այլընտրական մեծամասնության ձևավորումը, որը կպաշտպաներ նոր կառավարությանը: Խորհրդարանի պահպանման անհնարինության դեպքում այն նախագահական հրամանագրով կարձակվի և այնուհետև կնշանակվի նոր ընտրությունների ամսաթիվը (հնարավոր է հոկտեմբերին)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: