Միայն ոստիկանությունը չէ, որ ունի պարտականություններ. ՀՀ ոստիկանության պարզաբանումը
"Մի շարք օգտատերեր, հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ կարծիքներ և գնահատականներ են հնչեցրել օգոստոսի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների վերաբերյալ:
2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ:
Այո, հավաքը խաղաղ էր, և ոստիկանությունը, իրականացնելով իր գործառույթները, պահպանում էր հասարակական կարգը, ապահովում հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հետո, սակայն, քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նրանց գործողությունները չեն բխում օրենքից, և բավարար ժամանակ տվեց՝ պողոտան բացելու համար: Սակայն նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանների օրինական պահանջը, և ոստիկանությունը ստիպված էր միջամտել: Փողոցը փակած քաղաքացիները մի քանի անգամ հեռացվեցին պողոտայից մայթ, սակայն կրկին վերադարձան ու փակեցին ճանապարհը: Եվ ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ՝ պողոտան բացելու համար:
Հիշեցնենք, որ իր գործառույթներն իրականացնող ոստիկանության ծառայողներին օրենքով վերապահված է անհրաժեշտության դեպքում կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Խաթարվել էր երթևեկությունը, խախտվել էին այլ քաղաքացիների իրավունքները, և միջամտությունն անհրաժեշտ էր:
Հավաստիացնում ենք, որ նմանատիպ յուրաքանչյուր միջոցառումից հետո, ոստիկանության պետի հանձնարարությամբ, մանրակրկիտ ուսումնասիրվում է ամեն մի ոստիկանի գործողությունը, արվում են հետևություններ, հարկ եղած դեպքում՝ նշանակվում է ծառայողական քննություն: Այդպես կլինի նաև այս անգամ: Այո, ոստիկանությունը կիրառել է համաչափ ֆիզիկական ուժ, և համացանցում տարածված տեսագրությունների ուսումնասիրությամբ ակնառու չեն համաչափության խախտումներ, իսկ եթե ակտիվիստներից մեկն էլ պատահաբար, կրկնում ենք՝ պատահաբար վնասվել է, խնդրում ենք միտում ու դիտավորություն չփնտրել: Յուրաքանչյուր մարդու վնասվածքը ցավալի է, նաև ոստիկանների համար:
Ինչ վերաբերվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացուն՝ կրկնենք, որ հենց ոստիկաններն են կանչել շտապօգնություն, երբ ոստիկանության բաժնում նա հայտարարել է, թե վատ է զգում: Ախտորոշումն էլ եղել է նևրոտիկ ռեակցիա, սրտի ռիթմի խանգարում, ինչը ոչ մի կերպ չի կարող լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանք: Ի դեպ, դիտելով նրա ֆեյսբուքյան էջը՝ կարելի է տեսնել, թե նա ինչպես է դիմադրում ոստիկաններին և չի ենթարկվում նրանց օրինական պահանջին:
Ոստիկանությունը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին, ՀՀ քաղաքացուն և հետևողական է, որպեսզի բոլոր պարագաներում իր աշխատակիցները գործեն բացառապես օրենքի շրջանակներում: Սակայն միայն ոստիկանությունը չէ, որ ունի պարտականություններ: Իրավունքներից զատ՝ պարտականություններ ունեն նաև հավաքի մասնակիցները, ակտիվիստները, բոլորս: Ուստի կոչ ենք անում բոլորին՝ մնալ օրենքի և օրինականության սահմաններում, անվերապահորեն կատարել ոստիկանների օրինական պահանջները, չդիմել սադրիչ գործողությունների: Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ ոստիկաններն էլ, պարտականություններից զատ, ունեն նաև իրավունքներ:
Համոզված ենք, որ եկել է օրենքի գերակայության ժամանակը, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ուստիև արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, ոչ էլ ոստիկանությանն անհարիր պիտակներ կպցնելը: Հայտարարություն տարածողներն էլ հիանալի գիտեն յուրաքանչյուր հարցի լուծման օրինական, պաշտոնական ուղին: Հորդորում ենք հարկ եղած դեպքում ընտրել հենց այդ ճանապարհը:
Միայն հավելենք, որ ոստիկանությունն այսուհետ էլ գործելու է միմիայն օրինականության սահմաններում, ինչը պահանջելու է նաև քաղաքացիներից, մնալու է բաց՝ ամեն մի խնդիր քննարկելու և լավագույն լուծում գտնելու հարցում՝ նույնը պահանջելով հասարակական կազմակերպություններից, շարունակելու է բարեփոխվել, զարգանալ ու ինքնամաքրվել՝ ունենալով ողջ հանրության աջակցությունը: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ օրենքի գերակայությունը:
Բոլորս նույն կողմում ենք:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 1,54 կմ/ժ