ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

© Sputnik / Виктор Толочко

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են պատմամշակութային երկարատև կապերը, որոնք պահպանելու գործում մեծ է քրիստոնեության դերը: «Ձեր հովվական ջանքերը ուղղված են միջկրոնական երկխոսությանը, հասարակության մեջ քաղաքացիական խաղաղությանն ու համաձայնությանը: Մնալով մեր երկրների միջև բաց, գործընկերային հարաբերություններն ընդլայնելու անփոփոխ կողմնակիցը՝ Դուք մշտապես նպաստում եք հայ և բելառուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,- ասված է Բելառուսի նախագահի ուղերձում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: