ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Զելենսկին մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը

facebook.com

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է G8 ձևաչափին Ռուսաստանի վերադառնալու հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» և Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո:

Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ռուսաստանի բանտերում և քննչական մեկուսարաններում, կդառնան «իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ է վերստին զբաղեցնելու իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթանաժողովին:

Ինչպես սպասվում է, Թրամփն այդ հարցը կարծարծի Բիարիցում G7-ի գագաթնաժողովին: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի վերադարձը G8 առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման ռազմավարական սխալ կլիներ G7-ի համար: «Մեծ յոթնյակ» Ռուսաստանի շտապ վերադարձի դեմ են հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 9 կմ/ժ
16 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը